ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2018 թվականի N 1512-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 286-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 14-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1055–Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 286-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թվականի
նոյեմբերի 12-ի N 1512-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թվականի
ապրիլի 14-ի N 286-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Մ. Ադամյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռ. Ռուբինյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Մկրտչյան - ՀՀ վարչապետի օգնական
Լ. Քոչարյան - «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Մխիթարյան - «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրենի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Ղազարյան - «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Դ. Պետրոսյան - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Է. Համբարձումյան - Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Արծրունի - Երգահան, բժիշկ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Աղաջանով - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ
Ի. Մալխասյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ
Կ. Սահակյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի հյուսվածքաբանության ամբիոնի վարիչ
Թ. Սարգսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ
Հ. Սիսակյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ
Ա. Բաբլումյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Կ. Թոխունց - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Մ. Սիմոնյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Ռափյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի ասպիրանտուրայի 2-րդ կուրսի սովորող
Ա. Հովհաննիսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի կլինիկական օրդինատուրայի 3-րդ կուրսի սովորող
Մ. Հովսեփյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի կլինիկական օրդինատուրայի 2-րդ կուրսի սովորող
Ս. Մարտիրոսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի կլինիկական օրդինատուրային 1-ին կուրսի սովորող
Ս. Ալավերդյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող
Դ. Արսենյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ա. Ստեփանյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Հ. Մինասյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան