ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2018 թվականի N 323-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՃԱՇԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող՝ 28,837,548 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից` «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06938443) 2018 թվականի հոկտեմբերի 2‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 28,837,548 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. նոյեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.
նոյեմբերի 9-ի N 323-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգում»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքը վերանորոգելն է, ինչը դպրոցին հնարավորություն կընձեռի ընդգրկվելու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ՊՀԾ) «Դպրոցական սնունդ» ծրագրում։ Այս ծրագրի շրջանակներում դպրոցի 1-4-րդ դասարանների 252 աշակերտին օրական մեկ անգամ կտրամադրվի կալորիապես հագեցված և առողջ սնունդ։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված):
3. Բարեգործը Հայ օգնության Ֆոնդ
4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, 0010, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Մարշալ Բաղրամյան փող., 2-րդ նրբանցք
Բնագավառը՝ կրթական
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28,837,548 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, «Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
8. Ծրագրի իրականացման տևողությունը Սկիզբը՝ 2018 թ. հոկտեմբերի 2
Ավարտը՝ 2019 թ. փետրվարի 25
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել դպրոցի ճաշարանային մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28,837,548 դրամ:
Աշխատանքների իրականացման ժամկետն է` 2018 թ. հոկտեմբերի 2 - 2019 թ. փետրվարի 25:
Իրականացվելիք շինվերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալները ներկայացված են պայմանագրին կից հավելվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում՝ 28,837,548 դրամի չափով, պայմանագիր՝ կնքված 02.10.2018 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, քաղ. Երևան, 0010, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115) և «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի (ՀՀ, Լոռու մարզ, գ. Դարբաս, 3-րդ փողոց, տ. 26, ՀՎՀՀ՝ 06938443) միջև:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի Նյու Յորքի և Երևանի գրասենյակների, ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի կողմից։
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Միրզոյան