ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 558-Ա
«ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 30.10.08 N 847-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի`
1. Հաստատել «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը`
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 28.02.17 N 184-Ա)
Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ
Հ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 10.11.08 N 879-Ա, խմբ. 28.02.17 N 184-Ա)
(1-ին կետը լրաց. 30.10.08 N 847-Ա, փոփ. 10.11.08 N 879-Ա, խմբ. 28.02.17 N 184-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 381-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հուլիսի 24
Երևան