ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2018 թվականի N 1494-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
նոյեմբերի 7-ի N 1494-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 29-ի N 687-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար
(խորհրդի նախագահ)
Ս. Խանդանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Քամալյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար
Ա. Եգանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի տեղակալ
Ռ. Մակարյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Դ. Դերեյ - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի խաղողի գնումների, որակի և շրջակա միջավայրի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ասլանյան - «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Հովհաննիսյան - «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
Վ. Մուրադյան - «Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան