Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-12-09-ից մինչև 2023-09-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-09-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 52-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 52-Ն որոշման

Ակտի պատկեր

1. Բազմաբնակարան շենքեր

միավոր

Տողի համարը Ընդա-մենը այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի` Տանիքի ձևը

քարից երկաթբետոնից այլ թեք հարթ

ընդա-մենը այդ թվում`

պանելային մոնոլիտ

1 2 3 4 5 6 7 8 9 10

101 Շենքերի քանակը, ընդամենը

101.1 այդ թվում`

մեկ հարկանի

101.2 երկու հարկանի

101.3 երեք հարկանի

101.4 չորս հարկանի

101.5 հինգ հարկանի

101.6 վեցից-ութ հարկանի

101.7 ինը և ավելի հարկանի

2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ

Տողի համարը Քանակը, միավոր Ընդհանուր մակերեսը, քառ.մետր

տարեսկզբին տարեվերջին

1 2 3 4 5

201 Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը

201.1 այդ թվում ըստ սենյակների քանակի`

մեկ սենյականոց

201.2 երկու սենյականոց

201.3 երեք սենյականոց

201.4 չորս սենյականոց

201.5 հինգ սենյականոց

201.6 վեց և ավելի սենյականոց

3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի

Տողի համարը Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

1 2 3

301 Ընդամենը

301.1 այդ թվում` հանձնվել են շահագործման

մինչև 1950թ.

301.2 1951-1970թթ.

301.3 1971-1980թթ.

301.4 1981-1990թթ.

301.5 1991-2000թթ.

301.6 2001-2010թթ.

301.7 2011թ. հետո

4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքեր

Տողի համարը Ընդամենը, միավոր

1 2 3

401 Վերելակով շենքերի քանակը

402 Վերելակով շենքերի մուտքերի քանակը

403 Վերելակների քանակը

5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի

Տողի համարը Բնակարանների քանակը Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

1 2 3

501 Մինչև 5

502 6 - 20

503 21- 40

504 41 և ավելի

6. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում

Տողի համարը Ընդամենը

1 2 3

601 Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

602 Վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ

602.1 այդ թվում` ըստ կոնստրուկցիոն տարրերի տանիք

602.2 ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր

602.3 ջերմատակարարման ներքին ցանցեր

602.4 վերելակներ

602.5 մուտքեր

602.6 այլ

7. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

հազ. դրամ

Տողի համարը Ընդամենը

1 2 3

701 Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին

702 Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին

703 Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (703.1+703.2+703.3)

703.1 այդ թվում`

պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին

մատուցված ծառայություններից

703.2 շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի

վճարումներ (բնակվարձ)

703.3 այլ եկամուտներ

704 Շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումներ

705 Ծախսեր, ընդամենը (705.1+705.2+705.3+705.4+705.5+705.6)

705.1 այդ թվում`

նյութական ծախսեր

705.1.1 որից`ընթացիկ նորոգման համար

705.2 ոչ նյութական ծառայությունների վճարումներ

705.3 գործուղման ծախսեր

705.4 աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

705.5 կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և

գույքի ձեռքբերում

705.6 այլ ծախսեր

706 Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր, ընդամենը

706.1 որից` հաշվետու տարում

Ղեկավար ՝ ______________ ______________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝

______________ ______________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _ _ »______20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 52-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են ռեսպոնդենտ հանդիսացող շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

II. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

6. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 101-ը հավասար է 101.1-ից 101.7 տողերի հանրագումարին:

7. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:

8. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

9. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:

III. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

10. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 3) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 4), տարեվերջին (սյունակ 5), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմերով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:

11. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:

12. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

IV. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ

13. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 301-ը հավասար է 301.1 -ից 301.7 տողերի հանրագումարին:

V. ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

14. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 401), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 402) և վերելակների քանակը (տող 403):

VI. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ

15. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:

VII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

16. Տող 601-ում արտացոլվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 602-ում` վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 602-ը հավասար է 602.1-ից 602.6 տողերի հանրագումարին:

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

17. Տող 701-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմիների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ 702 տողում` տարեվերջին:

18. Տող 703-ում արտացոլվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 703-ը հավասար է 703.1-ից 703.3 տողերի հանրագումարին:

19. Տող 703.1-ում արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:

20. Տող 703.2-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):

21. Տող 703.3-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:

22. Տող 704-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումները:

23. Տող 705-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդը շահագործող տարեկան ծախսերը: Տող 705-ը հավասար է 705.1 և 705.2-ից 705.6 տողերի հանրագումարին:

24. Տող 705.1-ում արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 705.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

25. Տող 705.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

26. Տող 705.3-ում արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը, տող 705.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

27. Տող 705.5-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

28. Տող 705.6-ում արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

29. Տող 706-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։