Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2019-05-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-05-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2016 թվականի N 67-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. փետրվարի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թվականի

փետրվարի 12-ի N 67-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Աբգարյան - Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ

Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Գրիգորյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ

Վ. Գասպարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ

Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ

Լ. Երնջակյան - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Ակշելյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)

Ա. Ավանեսով - արվեստաբան (համաձայնությամբ)

Լ. Չաուշյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)

Հ. Պապյան - օպերային երգչուհի (համաձայնությամբ)

Ս. Խաչատրյան - ջութակահար (համաձայնությամբ)

Ս. Նավասարդյան - դաշնակահարուհի (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վ. Հարությունյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր

Մ. Նավոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտության գծով պրոռեկտոր

Դ. Ղազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդական

Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան

Ա. Ոսկանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ

Ի. Բադալյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հ. Մակիյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Խառատյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Վ. Սեդրակյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Շ. Հովակիմյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Է. Հովհաննիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Մ. Հակոբյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

(հավելվածը խմբ. 16.11.18 N 1528-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։