Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 245-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

20 նոյեմբերի 2018 թ.

ք. Երևան N 953-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 245-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի ապրիլի 7-ի «2018 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 245-Ն հրամանի հավելվածի «10.4» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 10.4 Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 230 40 000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Սպիտակի երկրաշարժ թեմային նվիրված «1988. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ. EARTHQUAKE OF SPITAK» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Կրոն և մշակույթ. Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Զ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 1945-1954. H. H. KEVORK VI CATHOLICOS OF ALL ARMENIANS» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Սպիտակի երկրաշարժ թեմային նվիրված «1988. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ. EARTHQUAKE OF SPITAK» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

2) Կրոն և մշակույթ. Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Զ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 1945-1954. H. H. KEVORK VI CATHOLICOS OF ALL ARMENIANS» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

Նախարարի պաշտոնակատար

Հ. Արշակյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 953-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 953-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։