Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4. Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրավի իրավունքի գրանցման պահից: Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցների բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»: