Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2019-01-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-01-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2016 թվականի N 16-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1062-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունվարի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունվարի 19-ի N 16-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար

Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական

Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական

Լ. Բադալյան - Երևան քաղաքի ավագանու անդամ (համաձայնությամբ)

Վ. Մկրտչյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)

Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ

Ն. Թուխիկյան - Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)

Տ. Մանուկյան - «Կրեատիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի ծրագրերի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մանուկյան - «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ (համաձայնությամբ)

Ա. Շիրինյան - Գրող, հրապարակախոս (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ն. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

Է. Հեքեքյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դեկան

Ռ. Բաբայան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ

Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ

Հ. Գասպարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Դ. Խալաթյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Դ. Աբրահամյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Վ. Օհանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Ք. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Է. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղային ֆիլմի ռեժիսուրայի բաժնի 1-ին կուրսի ուսանող

Մ. Բալդրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի

«Արվեստի կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ., խմբ. 31.01.17 N 74-Ա, խմբ. 16.11.18 N 1529-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։