Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-02-01-ից մինչև 2024-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

30 նոյեմբերի 2018 թ. թիվ 73-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի թիվ 28-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 48-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 73-Ն որոշման

Ակտի պատկեր

Տողի

N Ցուցանիշներ Չափի

միավոր Հաշվետու ամիս

Ա Բ Գ 1

1. Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը հեկտար

2. Արտադրվել է՝

հացահատիկ և հատիկաընդեղեն ցենտներ

3. կարտոֆիլ -‘’-

4. բանջարանոցային մշակաբույսեր -‘’-

5. բոստանային մշակաբույսեր -‘’-

6. պտուղ և հատապտուղ -‘’-

7. խաղող -‘’-

8. սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) -‘’-

9. ծաղիկ հատ

10. կերի արմատապտուղներ ցենտներ

11. այլ մշակաբույսեր (նշել) -‘’-

12. -‘’-

13. -‘’-

14. Կուտակվել է՝

բազմամյա խոտ (ցանովի և բնական) -‘’-

15. միամյա խոտ -‘’-

16. ծղոտ -‘’-

17. Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ -‘’-

18. Ցանվել է աշնանացան, ընդամենը հեկտար

19. որից՝

հացահատիկային մշակաբույսեր հեկտար

20. կերային մշակաբույսեր հեկտար

21. այլ մշակաբույսեր (նշել) հեկտար

22. հեկտար

Ղեկավար` _________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` _________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_ _ »______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 73-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ»

ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:

1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:

2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):

4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:

7. Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:

8. Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:

9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):

10. «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:

11. Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների հանրագումարը:

13. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը):

14. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:

15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:

16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Բաժնի մյուս տողերում՝ ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում՝ հաջորդ տարվա բերքի տակ ցանված տվյալ աշնանացան մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։