Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1499-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N 1357-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1499-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Մուլտի Սոլար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1499-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «2018 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) որոշման հավելվածը 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35-56-րդ կետերով.

« 35. 3920 Լամինացիոն թաղանթ (EVA-SV15296P) կգ 5 825,31 Չինաստան/Չինաստան 7 103 070

36. 3920 Լամինացիոն թաղանթ (EVA-SV15297P) կգ 5 825,31 Չինաստան/Չինաստան 7 103 070

37. 7007 Թրծված ապակի 1634*98 6մմ մ.2 9 988,97 Չինաստան/Չինաստան 15 502 880

38. 7007 Թրծված ապակի 1950*986 մմ մ.2 3 845,40 Չինաստան/Չինաստան 5 968 061

39. 7007 Թրծված ապակի 1020*665 մմ մ.2 411,05 Չինաստան/Չինաստան 713 706

40. 7007 Թրծված ապակի 1194*665 մմ մ.2 160,39 Չինաստան/Չինաստան 278 485

41. 7007 Թրծված ապակի 1475*665 մմ մ.2 198,16 Չինաստան/Չինաստան 344 065

42. 3920 Լամինացիոն թաղանթ 0.30մմ (back sheet) կգ 6 322 Չինաստան/Չինաստան 10 491 423

43. 3920 Լամինացիոն թաղանթ 0.25մմ (back sheet) կգ 286 Չինաստան/Չինաստան 453 378

44. 3920 Լամինացիոն թաղանթ 0.15մմ (back sheet) կգ 121 Չինաստան/Չինաստան 211 897

45. 7616 Արևային վահանակների ալյումինե շրջանակներ TY1025 կգ 482 Չինաստան/Չինաստան 921 015

46. 7616 Արևային վահանակների ալյումինե շրջանակներ TY1200 կգ 175 Չինաստան/Չինաստան 325 920

47. 7616 Արևային վահանակների ալյումինե շրջանակներ TY1480 կգ 242 Չինաստան/Չինաստան 419 816

48. 7616 Արևային վահանակների ալյումինե շրջանակներ TY1640 կգ 12 850 Չինաստան/Չինաստան 21 169 280

49. 7616 Արևային վահանակների ալյումինե շրջանակներ TY1956 կգ 4 955 Չինաստան/Չինաստան 7 566 000

50. 3214 Հերմետիկ կգ 2 352 Չինաստան/Չինաստան 3 768 450

51. 3810 Զոդանյութ կգ 178 Չինաստան/Չինաստան 598 005

52. 3926 Պոլիմերային մատնոցներ կգ 5 Չինաստան/Չինաստան 13 580

53. 6203 Արտահագուստ գլխարկով XL հատ 10 Չինաստան/Չինաստան 12 610

54. 6203 Արտահագուստ գլխարկով XXL հատ 30 Չինաստան/Չինաստան 37 830

55. 6203 Արտահագուստ գլխարկով XXXL հատ 10 Չինաստան/Չինաստան 12 610

56. 8302 Տանիքին ամրակցելու համար դետալներ կգ 19 091,2 Չինաստան/Չինաստան 33 826 810

».

3) հավելվածի «Ընդամենը» պարբերությունում «54,239,568» թիվը փոխարինել «171,081,528» թվով։

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Միրզոյան

2018 թ. դեկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։