Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2018 թվականի N 1571-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 24-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 528-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետում «եռամսյակին» բառը փոխարինել «կիսամյակին» բառով,

2) որոշման հավելվածի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)»,

բ. 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.

«Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»,

գ. 2-րդ պարբերությունում «Մ. Աբգարյան» բառերը փոխարինել «Ա. Նիկողոսյան» բառերով,

դ. 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Լ. Մելիքյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,

ե. 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ս. Օհանյան - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության վարչության պետի տեղակալ»,

զ. 9-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

է. 10-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տ. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար»,

ը. 15-րդ պարբերությունում «Խաչատուրյան» բառը փոխարինել «Խաչատրյան» բառով,

թ. 16-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

ժ. 17-րդ պարբերությունում «Արմենտել» բառը փոխարինել «ՎԵՈՆ Արմենիա» բառերով, իսկ «օպտիմիզացման» բառը փոխարինել «նախագծերի իրականացման» բառերով,

ժա. 21-րդ պարբերությունում «Վ. Կարապետյան» բառերը փոխարինել «Վ. Պետրոսյան» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։