Հոդված 6
Հոդված 6.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.
«Հոդված 5.2. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) իրականացնում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը.
բ) վերահսկում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրության պահանջների կատարումը.
գ) մշակում է Տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.
դ) մշակում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները և ապահովում դրանց իրականացումը.
ե) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կազմը, համակարգում և ապահովում է դրանց գործունեությունը.
զ) համակարգում և վերահսկում է հաշմանդամների վերականգնման ոլորտի կազմակերպությունների գործունեությունը.
է) ապահովում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտի մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.
ը) աջակցում է հաշմանդամության և հաշմանդամների հարցերի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.
թ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերի վերաբերյալ մշակում է մեթոդական փաստաթղթեր.
ժ) համագործակցում է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժա) իրականացնում է այլ լիազորություններ։»։