ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1367-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքում ընդգրկված ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություն» բառերը փոխարինել «ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն» բառերով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն.
NN
ը/կ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) 2
3. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 6
4. Հատկապես կարևոր գործերով քննիչ 6
ԸՆԴԱՄԵՆԸ 15
»,
բ. 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչություն.
NN
ը/կ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 4
4. Հատկապես կարևոր գործերով քննիչ 2
ԸՆԴԱՄԵՆԸ 9
»,
գ. 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «վարչության պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «(հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)» բառերով,
դ. 3-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին.
NN
ը/կ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Հատկապես կարևոր գործերով քննիչ 3
4. Ավագ քննիչ 9
5. Քննիչ 4
ԸՆԴԱՄԵՆԸ 19
»,
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն.
NN
ը/կ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Բաժնի պետ 3
4. Բաժնի պետի տեղակալ 3
5. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 4
6. Հատկապես կարևոր գործերով քննիչ 4
7. Ավագ քննիչ 10
8. Քննիչ 10
ԸՆԴԱՄԵՆԸ 37
»,
զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն.
NN
ը/կ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Բաժնի պետ 2
4. Բաժնի պետի տեղակալ 2
5. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 5
6. Հատկապես կարևոր գործերով քննիչ 4
7. Ավագ քննիչ 12
8. Քննիչ 8
ԸՆԴԱՄԵՆԸ 36
»,
է. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն.
NN
ը/կ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 1
3. Բաժնի պետ 2
4. Բաժնի պետի տեղակալ 2
5. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 3
6. Հատկապես կարևոր գործերով քննիչ 3
7. Ավագ քննիչ 4
8. Քննիչ 2
ԸՆԴԱՄԵՆԸ 18
»:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. դեկտեմբերի 4
Երևան