ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1606-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1535-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասի 3-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. նոյեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
նոյեմբերի 29-ի N 1606-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 26-ի N 1535-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Տ․ Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Հ. Սիմիդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Տ․Ռևազյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետ
Ա․ Մինասյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական
Ա. Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Ասողիկ քահանա Կարապետյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան