Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 30 ՄՎՏ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐՈՂ-ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-01-01-ից մինչև 2021-02-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-02-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015184

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 մայիսի 2015 թ.

ք. Երևան N 102-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչԵՎ 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում վերակնքել էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

Սահմանված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2015 թվականի

մայիսի 6-ի N 102-Ն որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար)

(վերնագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

____ ___________ 20_ թվական ք. __________________

____________________________________________________________________________,

(արտադրող ընկերության անվանումը)

այսուհետ` Վաճառող, ի դեմս _____________________________________________________

____________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

____________________________________________________________________________,

(ընկերության անվանումը)

այսուհետ` Գնորդ, ի դեմս ________________________________________________________

____________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

3) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

4) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24.00-ին.

5) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

6) Հատուկ հաշիվ (հաշիվներ)` Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում (բանկերում) բացված հաշիվ (հաշիվներ), որի միջոցով Գնորդը կատարում է վճարումներ Վաճառողին և էլեկտրական էներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց.

7) Շուկայի կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավորման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 12.12.18 N 455-Ն)

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է Վաճառողի առաքած էլեկտրական էներգիան` Շուկայի կանոնների համաձայն:

3. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ

3. Վաճառողի կողմից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման Գնորդի կողմից Հանձնաժողովի սահմանած սակագնով, իսկ Շուկայի կանոններով այլ կարգավորում նախատեսված լինելու դեպքում, այդ կարգավորմանը համապատասխան գնով՝ համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

(3-րդ կետը խմբ. 12.12.18 N 455-Ն)

4. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:

6. Վաճառողը պարտավորվում է.

1) ապահովել էլեկտրական էներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետում.

2) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի շահագործումը և պահպանումը.

3) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Շուկայի օպերատորին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Շուկայի օպերատորին: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի հաստատած էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն.

4) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքն իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:

(6-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

7. Գնորդը պարտավորվում է.

1) ընդունել Վաճառողի առաքած էլեկտրական էներգիան սահմանազատման (առաքման) կետում.

2) վճարել սույն պայմանագրի և շուկայի կանոնների համաձայն առաքված էլեկտրական էներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով.

3) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի շահագործումը և պահպանումը.

4) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

8. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Շուկայի օպերատորը էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:

(8-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա _________ -ը:

(9-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

10. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:

11. Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը` Հատուկ հաշվից (հաշիվներից):

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

12. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և օրենքով սահմանված կարգով:

13. Սույն պայմանագրի 11-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:

8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

14. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

15. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

9. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

16. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

17. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:

(17-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

18. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Շուկայի օպերատորի մասնակցությամբ: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Շուկայի օպերատորին:

(18-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

19. Էլեկտրական էներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն իրավունք ունի սահմանափակել կամ դադարեցնել Վաճառողի կողմից էլեկտրական էներգիայի առաքումները:

20. Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

21. Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները):

22. Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Շուկայի օպերատորին և Համակարգի օպերատորին:

(22-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

24. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից:

25. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

(25-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

26. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:

13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

27. Հավելված N 1՝ Էլեկտրական էներգիայի գնի մասին համաձայնագիր:

28. Հավելված N 2՝ Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրական էներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր:

29. Հավելված N 3՝ Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտ:

14. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ

Վաճառող` Գնորդ`

գտնվելու վայրը ______________ գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________ Հ/հ _________________________

Հեռախոս Հեռախոս

Ֆաքս Ֆաքս

Գործունեության լիցենզիա N Գործունեության լիցենզիա N

Ղեկավար Ղեկավար

_____________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն) _____________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է ___ _________________ 20 _____ թվական

Գրանցման N ________ Կ. Տ.

Պատասխանատու __________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Հավելված N 1

էլեկտրական էներգիայի առուվաճառքի

20__ թվականի _____ ___ N__ պայմանագրի

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը.

էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.

էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ

3. Էլեկտրական էներգիայի գինն ուժի մեջ է մտնում 20_ թվականի __________ ___ -ից:

ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ

________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական ___ __________20__ թվական

Կ. Տ. Կ. Տ.

Հավելված N 2

էլեկտրական էներգիայի առուվաճառքի

20__ թվականի _____ ___ N__ պայմանագրի

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՎԱՃԱՌՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ (ԱՌԱՔՄԱՆ) ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

1. _________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը

Առևտրային հաշվառքի

սարքերի տեղադրման

վայրերը Առևտրային հաշվառքի սարքերի համարը Հոսանքի և լարման

տր-ների փոխարկման

գործակիցները Վերահսկիչ հաշվառքի

սարքերի տեղադրման

վայրերը, N և տեսակը Հոսանքի և լարման

տր-ների

փոխարկման գործակիցները

Kհտ Kլտ Kլտ Kհտ Kլտ Kլտ

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ______________ -ը:

Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ______________ -ը:

ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ

_____________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_____________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական ___ __________20__ թվական

Կ. Տ. Կ. Տ.

Համաձայնեցված է

Շուկայի օպերատոր _________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 12.12.18 N 455-Ն)

Հավելված N 3

էլեկտրական էներգիայի առուվաճառքի

20__ թվականի _____ ___ N__ պայմանագրի

Ա Կ Տ

ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գնորդ ___________________________________________________________

Վաճառող ________________________________________________________

Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 20__ թ. մինչև ___ _______ 20__թ.

Ընդամենն առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ

Հիմքը ___________________________________________________________

_________________________________________________________________

ՎԱՃԱՌՈՂ ԳՆՈՐԴ

____________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

____________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական ___ __________20__ թվական

Կ. Տ. Կ. Տ.

Շուկայի օպերատոր ___________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 12.12.18 N 455-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 12.12.18 N 455-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։