ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 37-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 182-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-համերգ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 182-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 37-Ն որոշման
1. Հիմնական ցուցանիշներ
Տողի հա-մարը Համերգների քանակը. միավոր Հաճախումների
քանակը, մարդ Համերգներից ստացված հասույթը, հազ. դրամ
1 2 3 4 5
1) Համերգներ հանրապետությունում, ընդամենը
2) այդ թվում` սեփական կոլեկտիվի կատարողների ուժերով
3) այլ կոլեկտիվների կատարողների հետ համատեղ պայմանագրային համերգներ
4) Համերգների ընդհանուր քանակից` գյուղական վայրերում
5) Համերգների ընդհանուր քանակից` բարեգործական
6) Համերգների ընդհանուր քանակից` պատվերով
7) Համերգների ընդհանուր քանակից` ֆիլհարմոնիկ
8) դրանցից` համերգ-դասախոսություններ
9) Համերգների ընդհանուր քանակից ֆիլհարմոնիկ և էստրադային համերգներ երեխաների համար
10) Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը
11) այդ թվում` ԱՊՀ երկրներում
12) Եվրոպայում
13) ԱՄՆ-ում
14) Լատինական Ամերիկայում
15) այլ երկրներում
2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
հազ. դրամ
Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր Ֆինան-սական միջոցների
մնացորդը տարե-վերջին
ընդա-
մենը այդ թվում` ընդա-
մենը այդ թվում`
մնա-ցորդը
տարե-սկզբին ընթացիկ տարվա մուտքերը նյու-թա-կան ծախ-սեր ոչ նյութա-կան ծառա-յություն-ների վճարում-ներ գործուղ-ման ծախսեր աշխա-տավարձ և դրան հավասա-րեցված
վճարումներ հիմնա-վերանորոգման,
սարքավորում-ների և գույքի ձեռքբերման այլ ծախսեր
ընդամենը այդ թվում`
բյուջեից (պետական
և
համայն-քային) բնակչությանը մատուցված ծա-ռայություններից նվիրա-տվություն-ներ վարձա-կալու-
թյունից այլ եկամուտներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Ղեկավար՝ ________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)՝ ________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ » ______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 37-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման։
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
6. Սյունակ 3-ում բերվում է համերգների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
7. Սյունակ 4-ում բերվում է հաճախումների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
8. Սյունակ 5-ում բերվում է համերգներից ստացված հասույթի գումարի չափն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
10. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
11. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
12. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
13. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 14-ում բերվում է համերգային կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 13-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:
14. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: