Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2004 թվականի N 1036-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը հաստատելու մասին» N 1190-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հուլիսի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 22-ի N 1036-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց առողջապահական կազմակերպությունների մասնագետների աշխատանքի վարձատրության և փոխհատուցման կարգը:

2. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց վարձատրման և փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված ցուցակների համաձայն պետական պատվեր տեղադրող մարմինն առողջապահական կազմակերպության հետ կնքում է պայմանագիր:

3. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված գումարների շրջանակներում, տարեկան 8 ամսվա կտրվածքով, յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի հաշվով` ամսական 85.0 հազ. դրամի, իսկ յուրաքանչյուր բուժքրոջ հաշվով` 53.0 հազ. դրամի չափով:

4. Առողջապահական կազմակերպությունները զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց ստացված միջոցներից զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներ գործուղված մասնագետների աշխատանքի վարձատրությանն ուղղում են` բժիշկ-մասնագետին` ամսական 36.0 հազ. դրամ, իսկ բուժքրոջը` 23.0 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։