Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-01-05-ից մինչև 2023-07-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-07-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 58-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 45-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 58-Ն որոշման

Ակտի պատկեր

1. Շենքային պայմանները

Գրադարանի շենքի ընդհանուր

մակերեսը, քառ. մ Ընթերցասրահ

մակերեսը, քառ. մ տեղերի քանակը, միավոր

1 2 3

2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը

հազ. օրինակ

Տողի

հա-

մարը Ընդամենը այդ թվում՝ ըստ բովանդակության

հասարա-կաքաղա-

քական բնական գիտություն-

ներ, բժշկություն տեխնիկական, գյուղատնտե-սական և տնտեսա-գիտական մշակույթ, ֆիզկուլ-

տուրա և սպորտ բանասիրական, գիտա-կան և գեղարվեստա-կան գրականություն

1 2 3 4 5 6 7 8

201 Գրադարանային հավաքածուն տարեսկզբին

202 Ստացվել է հաշվետու տարում, ընդամենը

202.1 բյուջետային միջոցների հաշվին

202.2 նվիրաբերած

203 Դուրս է գրվել հաշվետու տարում

204 Գրադարանային հավաքածուն տարեվերջին

205 Տացքը

205.1 որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտներին

3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի և կրթական մակարդակի

մարդ

Տողի հա-մարը Ընթերցողների թվաքանակը այդ թվում`

ըստ տարիքի ըստ կրթական մակարդակի

15 և ցածր 16-18 19-25 26-40 41-55 56-63 64 և

բարձր միջնա-կարգ միջին մասնա-գիտական թերի

բարձրա-գույն բարձրա-գույն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

301 Ընդամենը

302 այդ թվում` կանայք

4. Հաճախումների քանակը և զանգվածային միջոցառումները

միավոր

Տողի համարը Հաճախումների քանակը Կազմակերպվել են զանգվածային միջոցառումներ

1 2 3 4

401 Ընդամենը

402 որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտների

5. Գրադարանային աշխատողներ

մարդ

Տողի հա-մարը Գրադարանային աշխատողների թվաքանակը այդ թվում` ըստ կրթական մակարդակի

ընդա-

մենը նրանցից` ունեն մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ բարձրա-գույն նրանցից` գրադա-րանային միջին

մասնա-գիտական նրանցից` գրադա-րանային միջնակարգ

1 2 3 4 5 6 7 8 9

501 Ընդամենը

502 այդ թվում` կանայք

6. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը

հազ. դրամ

Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր Ֆինան-սական միջոցների

մնացորդը տարե-վերջին

ընդա-մենը այդ թվում` ընդա-մենը այդ թվում`

մնացորդը

տարե-սկզբին ֆինանսական մուտքերը նյու-թական ծախսեր ոչ նյու-թական ծառայու-թյունների վճա-րումներ գոր-ծուղման ծախսեր աշխա-տանքի վարձա-տրության և դրան հավա-սարեցված այլ վճարումներ գրադա-րանային ֆոնդի համա-լրման հիմնավերա-նորոգման,

սարքա-վորումների և գույքի ձեռքբերման այլ ծախսեր

ընդա-մենը այդ թվում`

բյուջեից (պետական և

համայն-քային) նվիրատվու-թյուններ վարձա-կալու-թյունից այլ եկա-մուտներ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

Ղեկավար ___________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________________ __________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _ _»______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 58-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

6. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):

7. Սյունակ 2-ում լրացվում է ընթերցասրահի ընդհանուր մակերեսը (քառ. մ), իսկ սյունակ 3-ում` տեղերի քանակը (միավոր):

III. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ

8. Հաշվետվության 201 տողում լրացվում է գրադարանային հավաքածուի ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 3):

9. 202 տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրքերի քանակը (սյունակ 3), որից 202.1 տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, 202.2 տողում՝ նվիրաբերածը:

10. 203 տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրքերի քանակը (սյունակ 3):

11. 204 տողում լրացվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեվերջին (սյունակ 3):

12. 205 տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 3), որից 205.1 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:

13. Նշված տողերին համապատասխան, սյունակներ 4-8-ում լրացվում է գրքային ֆոնդն ըստ բովանդակության:

IV. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

14. Հաշվետվության 301 տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 3), որից սյունակներ 4-10-ում առանձնացվում է ըստ տարիքի, իսկ սյունակներ 11-14-ում՝ ըստ կրթական մակարդակի:

15. 302 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:

V. ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

16. Հաշվետվության 401 տողում լրացվում է հաճախումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:

17. Սյունակ 4-ում լրացվում է կազմակերպված զանգվածային միջոցառումների ընդհանուր քանակը, որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար միջոցառումները:

VI. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

18. Հաշվետվության 501 տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 3), նրանցից սյունակ 4-ում առանձնացվում է մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ ունեցողների թվաքանակը, իսկ սյունակներ 5-9-ում՝ գրադարանային աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի:

19. 502 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

20. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

21. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

22. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

23. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-7-ում:

24. Սյունակ 8-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 9-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 10-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) սյունակ 11-ում լրացվում է գործուղման ծախսերը,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 12-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները, աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները,

5) սյունակ 13-ում լրացվում է գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,

6) սյունակ 14-ում լրացվում է գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,

7) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չառանձնացված այլ ծախսերը լրացվում է սյունակ 15-ում:

25. Սյունակ 16-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։