Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-05-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 6. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Քաղաքացիական ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հաստատած աշխատանքային կարգապահական ներքին կանոններով (այսուհետ՝ կարգապահական ներքին կանոններ):

(6-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։