Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-11-27-ից մինչև 2010-06-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-06-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

գործել է մինչև 2010-06-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում սույն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում սույն օրենքով սահմանված կարգով նշանակում և այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

3. (մասն ուժը կորցրել է 22.10.08 ՀՕ-174-Ն)

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(16-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն, խմբ., փոփ. 22.10.08 ՀՕ-174-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։