Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:
2. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում սույն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում սույն օրենքով սահմանված կարգով նշանակում և այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:
3. (մասն ուժը կորցրել է 22.10.08 ՀՕ-174-Ն)
4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն, խմբ., փոփ. 22.10.08 ՀՕ-174-Ն, փոփ. 04.12.13 ՀՕ-117-Ն)