Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 38. Համապատասխան մարմնի ղեկավարը
Հոդված 38. Համապատասխան մարմնի ղեկավարը
Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և համապատասխան մարմնի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(38-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)