ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1463-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 659-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-18-րդ կետերով.
« 12. 5402320000 Սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից,
միաթելի գծային
խտությունը՝ 50 տեքսից ավելի նայլոնից թելեր՝ գուլպայի արտադրության համար կգ 16 000 Չինաստան 24 500 000
13. 5402510000 Սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից նայլոնից թելեր՝ զուգագուլպայի արտադրության համար կգ 7 000 Չինաստան 9 500 000
14. 5403490000 Արհեստական համալիր թելեր վիսկոզային պոլիէսթեր՝ գուլպայի արտադրության համար կգ 27 000 Հնդկաստան 31 000 000
15. 5509310000 Միաթել մանվածք միաթել մանվածք՝ գուլպայի արտադրության համար կգ 17 000 Ֆիլիպիններ 36 000 000
16. 5206110000 714,29 դեցիտեքս կամ դրանից ավելի գծային
խտությամբ (մետրական 14 համարից ոչ բարձր) բամբակե մանվածք, 50% բամբակ, 50% պոլիէսթեր՝ գուլպայի արտադրության համար կգ 45 000 Չինաստան 41 000 000
17. 5402520000 Պոլիեթերային թել պոլիեթերային թել՝ գուլպայի արտադրության համար կգ 20 000 Հնդկաստան 18 000 000
18. 5604100000 Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի
պատվածքով ռետինե թել՝ գուլպայի և զուգագուլպայի արտադրության համար կգ 5 000 Չինաստան 8 000 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «687 000 000» թիվը փոխարինել «855 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. դեկտեմբերի 19
Երևան