Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 դեկտեմբերի 2018 թ. N 29-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը,

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 18-ի «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 45-Ն հրամանով հաստատված Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1) «4. Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Վճարովի ծառայությունների գները հաստատում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և պացիենտի, կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվում է բժշկական ծառայությունների տրամադրման պայմանագիր: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են տրամադրվող ծառայությունների շրջանակները և պացիենտի կողմից վճարվելիք գումարի չափը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կողմերի պատասխանատվության շրջանակները»:

Պաշտոնակատար Ա. Թորոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։