ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2018 թվականի N 1672-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`
1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1177-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. դեկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թվականի
դեկտեմբերի 26-ի N 1672-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապիկյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ի. Գաբայան - Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Հ. Գուլյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական
Վ. Ռաֆայելյան - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Ս. Աղինյան - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մխիթարյան - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Ա. Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ
Դ. Ստեփանյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
Ա. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ
Լ. Ազիզյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ
Ն. Բակունց - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան