ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1548-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՏԱՎՈՒՇԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1127-Ն, 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1211-Ն, 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշումներով սահմանված հատկացումների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. դեկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1548-Ա որոշման
ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի ԵՎ Սյունիքի մարզպետարանների Եվ համայնքների հետ կնքված համայնքների տնտեսական ԵՎ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի
NN
ը/կ Մարզը Համայնքը Սուբվենցիայի ծրագիրը ՀՀ կառավարության որոշումը ՀՀ պետ բյուջեից համաֆինանսավոր-
ման չափը
(դրամ)
1. Արագածոտն Արագածավան Համայնքի Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերի արտաքին լուսավորության համակարգի վերանորոգում 3.11․2018 թ․
N 1211-Ն որոշում 6,706,6
2. Տավուշ Նոյեմբերյան Համայնքային շուկայի կառուցում և գործարկում 20.12.2018 թ.
N 1492-Ն որոշում 16,084,8
3. Գեղարքունիք Գավառ Համայնքի կենտրոնական հրապարակի լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, ժամացույցի, նստարանների և աղբամանների տեղադրում 20.12.2018 թ.
N 1492-Ն որոշում 24,218,3
4. Սյունիք Քաջարան Համայնքի մարզահրապարակի կառուցում 27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում 13,375,4
5. Գորիս Համայնքի դիտակետի և հարակից ճանապարհի վերակառուցում 27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում 59,904,0
6. Գորիս Համայնքի մշակույթի տան հարակից ճեմուղու բարեկարգում 27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում 23,135,2
Ընդամենը 143,424,302
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան