ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2018 թ. թիվ 79-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 183-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-կինո պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 183-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 79-Ն որոշման
I. Ընդհանուր ցուցանիշներ
Տողի հա-մարը Ընդամենը այդ թվում` համատեղ Ընդհանուր արտադրական ծախսեր արտադրության սկզբից, հազ. դրամ Համատեղ արտադրության դեպքում մասնակիցների
ներդրումը %-ով
ընդամենը այդ թվում`
օտարերկրյա մասնակցությունը
1 2 3 4 5 6
1. Ավարտված ֆիլմերի քանակը հաշվետու տարում
2. այդ թվում`
լիամետրաժ
3. կարճամետրաժ
4. փաստավավերագրական
5. անիմացիոն
6. տեսաֆիլմեր
7. այլ արտադրանք և ծառայություն
II. Կինոարտադրություն
Տողի հա-մարը Կինոնկարի անվանումը Տեսակը Թողարկումը Ավարտը Առաջին ցուցադրումը Արտադրական ծախսեր արտադրության սկզբից
ընդամենը,
հազ.դրամ այդ թվում`
հաշվետու տարում հովանավորի մասնակ-ցությունը, % օտարերկրյա մասնակ-ցությունը, %
1 2 3 4 5 6 7 8 9
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26. Այլ արտա-դրանք և ծառայություն
27. Ընդամենը
III. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
հազ. դրամ
Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր Ֆինան-սական միջոց-ների մնա-ցորդը տարե-վերջին
ընդա-մենը այդ թվում ընդա-մենը այդ թվում
մնա-ցորդը տարե-սկզբին ընթացիկ տարվա մուտքերը նյութա-կան ծախսեր ոչ նյութական ծառա-յություն-ների վճարումներ գործուղ-ման ծախսեր աշխա-տավարձ և դրան հավասա-րեցված վճարումներ հիմնավերա-նորոգման, սարքավո-րումների և գույքի ձեռքբերման այլ ծախ-սեր
ընդա-մենը այդ թվում
բյու-ջեից (պետա-կան և համայն-քային) բնակչու-թյանը մատուց-ված ծառա-յություն-ներից նվիրա-տվու-թյուն-ներ վար-ձակա-լությու-նից այլ եկա-մուտ-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Ղեկավար՝ _______________ ___________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ _______________ ___________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 79-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1–կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնող ռեսպոնդենտները այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
6. Տող 1-ում լրացվում է հաշվետու տարում ավարտված ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 2), որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 3):
7. Սյունակ 4-ում բերվում է ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
8. Սյունակ 5–ում բերվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը (սյունակ 6):
III. ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
9. Սյունակի 1-ի համապատասխան տողերում բերվում են բոլոր արտադրված ֆիլմերի անվանումները, սյունակ 2-ում` ֆիլմերն ըստ տեսակների: Սյունակ 3-ում բերվում է ֆիլմերի թողարկման տարեթվերը, սյունակ 4-ում` ֆիլմերի ավարտման տարեթվերը, իսկ սյունակ 5-ում` ֆիլմի առաջին ցուցադրման տարեթիվը:
10. Սյունակ 6-ում բերվում է բոլոր ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
11. Սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում կատարված արտադրական ծախսերը, սյունակ 8-ում` ընդհանուր արտադրական ծախսերում հովանավորի կողմից կատարված ծախսերի տոկոսաբաժինը, իսկ սյունակ 9-ում` օտարերկրյա մասնակիցների ծախսերի տոկոսաբաժինը:
IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
13. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
14. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
15. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
16. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 14-ում բերվում է կինոարտադրող կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 16-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:
17. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: