ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2016 թվականի N 300-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 25-ից մինչև 2019 թվականի մարտի 24-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 28.12.17 N 1723-Ա, 27.12.18 N 1541-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 24-ի N 300-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման (արտահանման) երկիրը Արժեքը
(դրամ)
1. 5608 Ձկնաբուծական ցանց կգ 2400 --/ԵՄ 86,400,000
2. 3926 Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԵ սալիկներ կգ 1500 --/ԵՄ 41,000,000
3. 9507 Ուռկան հատ 10 --/ԵՄ 750,000
4. 7316 Խարիսխ կգ 52000 Չինաստան/ԵՄ 33,600,000
5. 7315 Մետաղական շղթա կգ 54500 --/ԵՄ 56,000,000
6. 7318 Մետաղական ներպտուտակային ամրակ կգ 2500 --/ԵՄ 18,000,000
7. 7326 Մետաղական ամրակներ կգ 3100 --/ԵՄ 32,200,000
8. 8907 Ազդալողաններ հատ 80 --/ԵՄ 15,000,000
9. 8907 Ազդալողաններ` գնդերի տեսքով հատ 30 --/ԵՄ 550,000
10. 5607 Պարան կգ 12000 ՄԱԷ/ԵՄ 20,300,000
11. 7315 Մետաղական, եռակցված կապերով շղթա կգ 58000 Չինաստան/ԵՄ/ՌԴ 20,000,000
12. 7318 Մետաղական ամրացնող օղակներ կգ 55000 Չինաստան/ԵՄ 12,400,000
13. 8479 Տեսակավորման սարքավորում հատ 2 -- 30,000,000
14. 8479 Կերակրման սարքավորում հատ 2 -- 50,000,000
15. 6204 Արտահագուստ հատ 20 -- 3,000,000
16. 6401 Կոշիկներ զույգ 20 -- 1,500,000
17. 6116 Ձեռնոցներ զույգ 20 -- 100,000
18. 4015 Ձեռնոցներ զույգ 20 -- 100,000
19. 2309 Ձկան կեր կգ 350 000 -- 400,000,000
20. 3917 Պոլիէթիլենե խողովակներ կգ 400 -- 120,000,000
21. 8901 Լաստանավ հատ 2 -- 25,000,000
22. 8903 Մոտորանավակ հատ 1 -- 20,000,000
23. 8502 Հոսանքի գեներատոր հատ 1 -- 25,000,000
24. 8502 Հոսանքի գեներատոր հատ 1 -- 5,000,000
25. 8907 Լողացող կոնստրուկցիա հատ 1 -- 20,000,000
26. 8907 Պոնտոն (տախտակամած) բետոնից հատ 2 -- 20,000,000
27. 8907 Կառամատույց հատ 2 -- 10,000,000
28. 9406 Տնակ՝ փայտե, հավաքովի կգ 100000 -- 40,000,000
29. 8703 Ավտոմեքենա հատ 1 -- 25,000,000
Ընդամենը 1,130,900,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան