ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2018 թվականի N 1691-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1119-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1262-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
դեկտեմբերի 28-ի N 1691-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 4-ի N 1119-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական
Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Պապոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Մ. Յավրումյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Մխիթարյան - «Փարիզ» հյուրանոցի ՄՌԿ ղեկավար (համաձայնությամբ)
Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Կորկոտյան - Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Մնացականյան - Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Հակոբյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Մկրտչյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Է. Ավագյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Ս. Ասատրյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
Մ. Աբրահամյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
Կ. Հայրապետյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի փիլիսոփայության և պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Ռ. Սանդուխչյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս
Լ. Նուրիջանյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Նազարյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Ս. Դաղենց - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Է. Վասոյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի
Լ. Խուրշուդյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Մ. Արշակյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Վ. Մկրտչյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան