Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-12-29-ից մինչև 2020-06-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-06-06Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 2017 թվականի N 1119-Ա

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հոկտեմբերի 4-ի N 1119-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական

Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Պապոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Մ. Յավրումյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Մխիթարյան - «Փարիզ» հյուրանոցի ՄՌԿ ղեկավար (համաձայնությամբ)

Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Կորկոտյան - Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Մնացականյան - Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)

Տ. Հակոբյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Է. Ավագյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ս. Ասատրյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Մ. Աբրահամյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Կ. Հայրապետյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի փիլիսոփայության և պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

Ռ. Սանդուխչյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս

Լ. Նուրիջանյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի դասախոս

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Մ. Նազարյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Ս. Դաղենց - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Է. Վասոյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի

Լ. Խուրշուդյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Արշակյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Վ. Մկրտչյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը խմբ. 28.12.18 N 1691-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։