ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 39-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 3-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի N 551-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունվարի 17-ի N 39-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
փետրվարի 3-ի N 87-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ն. Բաբայան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Ա. Պապոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Ս. Մելիքյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ
Կ. Մանուկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ
Ա. Առստամյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական
Է. Մարտիրոսյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի ծրագրերի զարգացման վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Տ. Օրդյան - «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գորիսի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Հարությունյան - «Էլոլա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Հովհաննեսյան - Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Պետրոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և օտար լեզուների դասավանդման ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ն. Ներսիսյան - Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Հակոբյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմ. գիտ. դոկտոր
Թ. Մարության - Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, խորհրդի քարտուղար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
Ս. Հայրապետյան - Գորիսի պետական համալսարանի միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ս. Մանուչարյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բան. գիտ. թեկնածու
Ն. Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար
Լ. Օհանյան - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Թևոսյան - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Մ. Իվանյան - Գորիսի պետական համալսարանի «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Թ. Վանյան - Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող
Հ. Դավթյան - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող
Ս. Ղուլունց - Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող
Հ. Հովակիմյան - Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան