ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 41-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի N 41-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 37-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունվարի 17-ի N 41-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 19-ի N 37-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Սանոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Վ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Սարգսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ս. Մելիքյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ
Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Դ. Շանոյան - «Հայբիզնես» բանկի Գավառի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Կուռոյան - «Գավառհաց» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան - «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի բարձրագույն և հետբուհական կրթության բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Բ. Սարգսյան - Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Հայդոսյան - «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի Գեղարքունիքի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Գրիգորյան - Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վ. Կատվալյան - Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
Հ. Հակոբյան - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ս. Հայթյան - Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
Ք. Հայրապետյան - Գավառի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս
Հ. Հարությունյան - Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Աբրահամյան - Գավառի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության բակալավրի ուսանող
Ռ. Բաբեյան - Գավառի պետական համալսարանի «Տարրական մանկավարժության և մեթոդիկա» մասնագիտության բակալավրի ուսանող
Ա. Գյարգրցյան - Գավառի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի ուսանող
Ա. Յավրյան - Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող
Գ. Ղարիբյան - Գավառի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրի ուսանող
Ն. Օհանյան - Գավառի պետական համալսարանի «Կենսաբանություն» մասնագիտության բակալավրի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան