Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 օգոստոսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2004 թվականի N 1125-Ն

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Արարատի մարզի Արարատի և Արտաշատի քաղաքապետարաններին իրենց սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել արտաբյուջետային բանկային հաշիվներ` ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության և «Այլընտրանքային վաղ մանկության զարգացման ծառայություններ» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական գրասենյակի կողմից տրամադրվող դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հուլիսի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։