ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2016 թվականի N 16-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1062-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունվարի 19-ի N 16-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական
Լ. Բադալյան - Երևան քաղաքի ավագանու անդամ (համաձայնությամբ)
Վ. Մկրտչյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)
Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ
Ն. Թուխիկյան - Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Մանուկյան - «Կրեատիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի ծրագրերի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մանուկյան - «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ (համաձայնությամբ)
Ա. Շիրինյան - Գրող, հրապարակախոս (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Է. Հեքեքյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դեկան
Ռ. Բաբայան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ
Ա. Երզինկյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան
Հ. Գասպարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Ա. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Դ. Խալաթյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Դ. Աբրահամյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Վ. Օհանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Ք. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Է. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղային ֆիլմի ռեժիսուրայի բաժնի 1-ին կուրսի ուսանող
Մ. Բալդրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
«Արվեստի կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ., խմբ. 31.01.17 N 74-Ա, խմբ. 16.11.18 N 1529-Ա, փոփ. 14.01.19 N 25-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան