ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԼԴ/0141/01/14
22 հունվարի 2019 թվական ք. Երևան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ` Հ. Ասատրյանի
Ս. ԱՎԵՏԻՍյանի
Ե. Դանիելյանի
ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանվել է և քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ գործում առկա ապացույցների գնահատման, դրանց թույլատրելիության և վերաբերելիության հարցերի ողջ ծավալով քննությունը հնարավոր է իրականացնել բացառապես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Սակայն որոշման եզրափակիչ մասում նշվել է միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանելու մասին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է անհստակություն, որն անհրաժեշտ է լուծել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշման` եզրափակիչ մասի 1-ին կետում «վերաբերյալ» բառից հետո ավելացնել «ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 15-ի արդարացման դատավճիռը և» բառերը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. ԱՎԵՏԻՍյան
Ե. Դանիելյան
ա. պողոսՅԱՆ
Ս. Օհանյան