ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1622-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Բալաբեկյան Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունվարի 20-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 24.01.19 N 32-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Բալաբեկյան Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1622-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման
երկիրը Արժեքը (դրամ)
1. 6810 Ե/բ հենասյուն, 7*8 սմ, 4,5 մ կգ 44753 Իտալիա/ Իտալիա 4135624
2. 7312 Պողպատե լար, ф4 մմ կգ 50 Իտալիա/ Իտալիա 75423
3. 7326 Սեղմակ՝ մետաղական լահջ, ф6 մմ կգ 11 Չինաստան/ Իտալիա 86750
4. 7326 Ցինկապատ լարիչ, 14*14 հենասյան վզկապ կգ 23 Իտալիա/ Իտալիա 68451
5. 7326 Ցինկապատ լարիչ, 8*12 հենասյան վզկապ կգ 327 Իտալիա/ Իտալիա 821557
6. 7326 Ցինկապատ կեռ կգ 44 Իտալիա/ Իտալիա 162150
7. 7320 Լար՝ կեռով, 7*8 հենասյան համար կգ 124 Իտալիա/ Իտալիա 478061
8. 7320 Լար՝ կեռով, 8*12 հենասյան համար կգ 8 Իտալիա/ Իտալիա 43501
9. 6810 Ե/բ հենասյուներ, 14*14 սմ, 4,5 մ կգ 1701 Իտալիա/ Իտալիա 121975
10. 6810 Ե/բ հենասյուներ, 8*12 սմ, 4,5 մ կգ 22951 Իտալիա/ Իտալիա 1864086
11. 7326 Սալեր՝ ցինկապատ թերթից, 14*14 հենասյունն ընկղմվելուց պաշտպանելու համար կգ 50 Իտալիա/ Իտալիա 35675
12. 7326 Սալեր՝ ցինկապատ թերթից, 8*12 հենասյունն ընկղմվելուց պաշտպանելու համար կգ 822 Իտալիա/ Իտալիա 939498
13. 7312 Խարսխային լար, ф7,5 մմ, սահող օղակով կգ 341 Իտալիա/ Իտալիա 1352209
14. 7326 Գերլարիչ կրկնակի կեռ կգ 403 Իտալիա/ Իտալիա 985083
15. 7217 Տաք ցինկապատ լար, ф4 մմ կգ 1332 Իտալիա/ Իտալիա 1692930
16. 7312 Պողպատե լար, ф7 մմ կգ 750 Իտալիա/ Իտալիա 1332844
17. 3917 Կեմբրիկ՝ ծառերի ամրացման համար կգ 100 Իտալիա/ Իտալիա 117980
18. 6810 Ե/բ հենասյուն, 7*8 մմ կգ 18000 Իտալիա 2125000
19. 6810 Ե/բ հենասյուն, 8*12 մմ կգ 1700 Իտալիա 196000
20. 7312 Պողպատե լար կգ 80 Իտալիա 640000
21. 3926 Պլաստմասսայե վրադիր, 14*14 մմ կգ 8 Իտալիա 48000
22. 3926 Պլաստմասսայե վրադիր, 7*7 մմ կգ 860 Չեխիա 1946900
23. 3926 Պլաստմասսայե վրադիր, 8*14 մմ կգ 170 Չեխիա 416600
24. 7326 Սալեր՝ ցինկապատ թերթից կգ 60 Իտալիա 93600
25. 7326 Պողպատե լարի ամրացման դետալ, 8*12 մմ կգ 95 Իտալիա 343900
26. 7326 Պողպատե լարի ամրացման դետալ, 14*14 մմ կգ 6 Իտալիա 16600
27. 7326 Գերլարիչ կգ 39 Իտալիա 136700
28. 7312 Խարսխային լար կգ 34 Իտալիա 187800
29. 7326 Ցինկապատ լարիչ կգ 30 Իտալիա 112170
30. 3917 ՊՎՔ խողովակ կգ 2 Իտալիա 13600
31. 3926 Պլաստմասսայե սեղմակ Top կգ 284 Չեխիա 720800
32. 3926 Պլաստմասսայե սեղմակ Krodes Victory կգ 815 Չեխիա 2239400
33. 3926 Պլաստմասսայե սեղմակ Start կգ 36 Չեխիա 42100
34. 5608 Հակակարկտային ցանց կգ 3300 Չեխիա 8025400
35. 3926 S-կեռիկ կգ 5 Չեխիա 280000
36. 7326 Ամրացման շղթա կգ 245 Չեխիա 1351400
Ընդամենը 33,249,767
(հավելվածը լրաց., փոփ. 24.01.19 N 32-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան