Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2019 թվականի N 54-Ա

«ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Այգեձորի 67, գրանցման համարը՝ 264.120.06570)` միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մյասնիկյանի պողոտա 5/1, գրանցման համարը՝ 273.140.00538):

2. «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելուց հետո միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնելու են «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը և կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) կազմակերպել կատարված փոփոխության պետական գրանցման գործընթացը՝ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) ապահովել «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. փետրվարի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։