Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄՈՍԿՎԱՅԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-11-20-ից մինչև 2019-01-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-01-30Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2003 թվականի N 194-Ա

«Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության ԵՎ ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության ԵրԵՎանի մասնաճյուղին ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.11.14 N 1281-Ա)

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպումն արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Ա. Արզումանյան փողոցի N 5 հասցեում գտնվող N 122 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի 2265.2 քառ. մետր մակերեսով 3 233 550 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին:

(1-ին կետը փոփ. 26.06.03 N 798-Ա, 06.11.14 N 1281-Ա)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. փետրվարի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։