ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2019 թվականի N 34-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված՝ «Ռ. Զաքարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Ռ. Զաքարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունվարի 24-ի N 34-Ա որոշմանուղղ.
Ց Ա Ն Կ
«Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6
1. 5204 Կարի թել կգ 8928 218961600
2. 9606 Կոճակներ կգ 2340 71932080
3. 8308 Օղլակներ, կեռիկներ, մերակներ՝ հագուստի վրա ամրակցվող կգ 1800 62552160
4. 9607 «Կայծակ» ճարմանդներ կգ 1038.6 83344800
5. 5210 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200 գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ մ.2(կգ) 92090.64 (460500) 23492880
6. 8308 Օղլակներ, շրջանակներ օղլակներով, ճարմանդներ, ճարմանդ-օղլակներ, կեռիկներ, օղակներ, մերակներ եւ նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից, որոնք օգտագործվում են հագուստների, կոշկեղենի, ծածկերի, պայուսակների, ճանապարհորդական պարագաների եւ այլ պատրաստի արտադրատեսակների համար. խողովակաձեւ կամ երկատված գամեր ոչ թանկարժեք մետաղներից. հուլունքներ եւ փայլազարդեր ոչ թանկարժեք մետաղներից կգ 304 21576720
7. 5806 Տաբատի եզրաժապավեն կգ 1740 46899600
8. 5209 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200 գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ մ.2(կգ) 132387.84 (662006) 735350520
9. 3809 Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ եւ այլ ապրանքներ ու պատրաստի պրեպարատներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված կգ 120000 156169212
Ընդամենը` 1 420 279 572
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան