Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 703-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2019 թվականի N 70-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 703-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 703-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «2019 թվականի հունիսի 19-ը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերով.

2) որոշման հավելվածը 14-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

« 15. 9405 Առաստաղի էլ. լուսատուներ՝ լրակազմով (լամպերով, կախիչներով, ամրակային դետալներով) կգ 163 1 668 500

16. 7216 Մետաղական պրոֆիլներ՝ կախիչներով (հակակարկտային կայանի լուսավորման համակարգի համար) կգ 416 4 570 350

17. 7608 Խողովակներ ալյումինի համաձուլվածքից կգ 63 4 586 400

18. 3917 Պլ. խողովակների կցամասեր պոլիմերային նյութերից կգ 12 745 000

19. 7308 Մետաղական կոնստրուկցիա՝ թելի դատարկ կոճերի պահպանման համակարգ կգ 620 49 015 600

20. 7315 Մետաղական շղթաներ կգ 59 6 792 000

21. 7315 Մետաղական շղթաներ կգ 78 10 754 000

22. 7326 Մետաղական կոճեր կգ 163 38 488 000

23. 7312 Ոլորված մետաղալար՝ առանց պատվածքի կգ 10217 9 622 000

».

3) հավելվածի «Ընդամենը» պարբերության «102,935,000» թիվը փոխարինել «229,176,850» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. փետրվարի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։