Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՍԸ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1158-Ա

«ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՍԸ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մ. Հերացու 5/1 հասցեում գտնվող շենքից 1050.5 դրամ սկզբնական արժեքով 12.45 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը տասը տարի ժամկետով վարձակալության հանձնել «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Սահմանել, որ՝

1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 100 000 դրամ.

2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(2-րդ կետը փոփ. 24.01.19 N 66-Ա)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև վարձակալության պայմանագրի կնքումը՝ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելով «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։