ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2019 թ. թիվ 13-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵԳԱԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 186-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-եգադ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-եգադ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև թիվ 1-եգադ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 13-Ն որոշման
1. Ուսուցիչների թվաքանակն ըստ մասնագիտությունների
մարդ
Մասնագիտություններ Ուսուցիչների թվաքանակը այդ թվում` հիմնական նրանցից` ունեն մասնագիտական կրթություն
բարձրագույն միջին մասնագիտական
ընդամենը այդ թվում` կանայք ընդամենը այդ թվում` կանայք ընդամենը այդ թվում` կանայք ընդամենը այդ թվում` կանայք
1 2 3 4 5 6 7 8 9
Ընդամենը
2. Աշակերտների թվաքանակն առ 01.11. 20… թ.
Տողի հա-մարը Բաժանմունքները(դասարաններ) Պետպատվեր Վճարովի ուսուցում Մրցույթների, փառատոների
աշակերտների թվաքանակը այդ թվում` ավարտական դասարաններում աշակերտների թվաքանակը այդ թվում` ավարտական դասարաններում մասնակիցներ մրցանակակիրներ
ընդամենը աղջիկ-ներ ընդամենը աղջիկ-ներ
ընդամենը աղջիկ-ներ ընդամենը աղջիկ-ներ ընդամենը աղջիկ-ներ ընդամենը աղջիկ-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
201 Դաշնամուր
202 Ժողովրդական գործիքներ
203 Լարային գործիքներ
204 Փողային գործիքներ
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225 Ընդամենը
այդ թվում`
226 տեղափոխվածներ
227 մնացել են ավարտական դասարաններում
228 մաղվածներ
3. Աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ սեռատարիքային կազմի
Տարիքը Բաժանմունքներ (դասարաններ) Ընդա-մենը
Դաշնամուր Ժողովրդական գործիքներ Լարային գործիքներ Փողային գործիքներ
Մինչև 7 ընդամենը
աղջիկներ
7 ընդամենը
աղջիկներ
8 ընդամենը
աղջիկներ
9 ընդամենը
աղջիկներ
10 ընդամենը
աղջիկներ
11 ընդամենը
աղջիկներ
12 ընդամենը
աղջիկներ
13 ընդամենը
աղջիկներ
14 ընդամենը
աղջիկներ
15 ընդամենը
աղջիկներ
16 ընդամենը
աղջիկներ
17 ընդամենը
աղջիկներ
18 ընդամենը
աղջիկներ
19 և ավելի ընդամենը
աղջիկներ
Ընդա- մենը ընդամենը
աղջիկներ
4. Աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ ուսման դիմաց վճարաչափի
Տողի հա-մարը Ընդամենը այդ թվում` ըստ վճարաչափերի, դրամ
մինչև 2000 2001 - 5000 5001 - 7000 7001 և ավելի
1 2 3 4 5 6 7
401 Վճարողների թվաքանակը, ընդամենը
402 այդ թվում` աղջիկներ
5. Աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի
Տողի հա-մարը Ընդամենը նրանցից` ստանում են կրթաթոշակ
մինչև 2000 դրամ 2001 - 3000 դրամ 3001 - 4000 դրամ 4001 դրամ և ավելի անվանական կրթաթոշակ
1 2 3 4 5 6 7 8
501 Կրթաթոշակ ստացող աշակերտների թվաքանակը
502 այդ թվում` աղջիկներ
6. Շենքային պայմանները
Շենքի մակերեսը, քառ. մ Շենքը`
սեփական է – 1
վարձակալված է – 0 Շենքի տեխնիկական վիճակը` բավարար
վիճակում է - 1
կարիք ունի հիմնավերանորոգման – 2
վթարային է – 3
ընդհանուր ուսումնական տիպային ոչ տիպային
1 2 3 4 5
7. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը ուսումնական հաստատությունում
հազ. դրամ
Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր Ֆինան-սական միջոց-ների մնա-ցորդը տարե-վերջին
ընդ-ամենը այդ թվում ընդ-ամենը այդ թվում
մնա-ցորդը տարե-սկզբին ընթացիկ տարվա մուտքերը նյու-թական ծախսեր ոչ նյու-թական ծառա-յու-թյուն-ների վճա-րումներ գոր-ծուղման ծախսեր աշխա-տավարձ և դրան հավա-սարեց-ված վճա-րումներ կրթա-թոշակ հիմնա-վերա-նորոգ-ման, սարքա-վորում-ների և գույքի ձեռք-բեր-ման այլ ծախ-սեր
ընդ-ամենը այդ թվում
բյուջեից (պետա-կան և համայն-քային) սովորող-ներից ուսման դիմաց վճարումները բնակ-չու-թյանը մա-տուց-ված ծառա-յու-թյուն-ներից այլ վճարովի ծառա-յություն-ներից նվիրա-տվու-թյուն-ներ վարձա-կալու-թյունից այլ եկա-մուտ-ներ
իրա-վա-բա-նական ան-ձան-ցից բնակ-չութ-յունից
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
Ղեկավար՝ ___________________________ ______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ ___________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 13-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵԳԱԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորվում են «Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-եգադ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցները և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա նոյեմբերի 5-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
6. Սյունակ 1-ում լրացվում է ուսուցիչների մասնագիտությունների անվանումը:
7. Ուսուցիչների ընդհանուր թվաքանակը լրացվում է սյունակ 2-ում, որից սյունակ 3-ում առանձնացվում է կանանց թվաքանակը:
8. Ուսուցիչների ընդհանուր թվաքանակից առանձնացվում են հիմնական հաստիքով աշխատող ուսուցիչների թվաքանակը (սյունակ 4), որից սյունակ 5-ում առանձնացվում է կանանց թվաքանակը, իսկ բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների թվաքանակները լրացվում են համապատասխանաբար սյունակներ 6-ում և 8-ում:
III. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
9. Դասարանների կամ բաժանմունքների անվանումները լրացվում են 2 սյունակի տողեր 201-224-ում:
10. Աշակերտների ընդհանուր թվաքանակը լրացվում է 225 տողում, որից առանձնացվում են տեղափոխվածները (տող 226), ավարտական դասարաններում մնացածները (տող 227) և մաղվածները (տող 228):
11. Պետպատվերով սովորողների ընդհանուր թվաքանակը լրացվում է սյունակ 3-ում, որից աղջիկներինը` սյունակ 4-ում: Աշակերտների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է ավարտական դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 5), նրանցից աղջիկներինը` սյունակ 6-ում: Նույն սկզբունքով լրացվում են 7-10 սյունակները վճարովի հիմունքով սովորողների համար:
12. Մրցույթների, փառատոների մասնակիցների ընդհանուր թվաքանակը լրացվում է սյունակ 11-ում, որից աղջիկներինը` սյունակ 12-ում, իսկ սյունակ 13-ում լրացվում է մրցանակակիրների թվաքանակը, որից աղջիկներինը` սյունակ 14-ում:
IV. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
13. Այս բաժնում լրացվում է աշակերտների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունն ըստ դասարանների:
V. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՈՒՍՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԱՉԱՓԻ
14. Սյունակ 3-ում լրացվում բերվում է ուսման դիմաց վճարողների ընդհանուր թվաքանակը (տող 401), նրանցից աղջիկներինը` տող 402-ում:
15. Սյունակներ 4-7-ում լրացվում է աշակերտների թվաքանակն ըստ համապատասխան վճարաչափերի:
VI. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԻ
16. Սյունակ 3-ում լրացվում է կրթաթոշակ ստացող աշակերտների ընդհանուր թվաքանակը (տող 501), նրանցից աղջիկներինը` տող 502-ում:
17. Սյունակներ 4-8-ում լրացվում է աշակերտների թվաքանակն ըստ համապատասխան կրթաթոշակի չափերի:
VII. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. Սյունակ 1-ում լրացվում է դպրոցի շենքի ընդհանուր մակերեսը, իսկ սյունակ 2-ում` ուսումնական մասի մակերեսը:
19. Շենքի տեսակն ըստ տիպերի լրացվում է սյունակներ 3-ում (տիպային) և 4-ում (ոչ տիպային), ընդ որում, եթե շենքը սեփական է` համապատասխան սյունակում գրվում է «1», եթե վարձակալված է` «0»:
20. 5-րդ սյունակում լրացվում է շենքի տեխնիկական վիճակը` նշելով համապատասխան կոդը (բավարար վիճակում է - 1, կարիք ունի հիմնավերանորոգման - 2, վթարային է - 3):
VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
21. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
22. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
23. Սյունակ 2-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
24. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են սյունակներ 3-11-ում:
25. Սյունակ 12-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 13-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 14-ում լրացվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 15-ում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 16-ում լրացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 17-ում լրացվում է աշակերտներին տրված կրթաթոշակի չափը,
6) սյունակ 18-ում լրացվում է ուսումնական հաստատության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
8) սույն հրահանգի 25-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է սյունակ 19-ում:
26. Սյունակ 20-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: