ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2019 թվականի N 127-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 624 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Հանձնաժողովի անդամներից մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին՝ նրա բացակայության ժամանակ:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. փետրվարի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 13-ի N 127-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 3-ի N 544-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սարգսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Դավթյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական
ծառայության գրասենյակի ղեկավար
Ա. Մկրտչյան - ՀՀ պետական հատվածի արդիականացման երրորդ
ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան