ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2018 թվականի N 703-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 06.02.19 N 70-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 21-ի N 703-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի
միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 5608 Պոլիէթիլենային հակակարկտային ցանց կգ 30.000 5 533 500
2. 3926 Մետաղյա թիթեղ (կենտրոնական) կգ 1.750 145 775
3. 3926 Մետաղյա թիթեղ (վերին հատվածի) կգ 1.750 145 775
4. 3926 Ցանցի փակման կաբել կգ 646 4 078 130
5. 3926 7*8 չափի հենասյունի աքսեսուար կգ 250 357 000
6. 3926 9*9.5 չափի հենասյունի աքսեսուար կգ 50 71 400
7. 7312 Պլաստիֆիկացված կաբել կգ 3200 342 720
8. 7312 Խաչաձև ձևավորված կաբել կգ 1300 154 700
9. 7326 Կաբել կգ 70 791 350
10. 7326 Մամլակներ կգ 500 130 900
11. 6810 7*8 չափի 4500 մմ հենասյուն կգ 250 1 487 500
12. 6810 9*9,5 չափի 4500 մմ հենասյուն կգ 50 446 250
13. 3923 Պլաստիկ կծիկներ կգ 10.000 29 750 000
14. 5404 Ցանցի հյուսման թել (հումքային) կգ 35.000 59 500 000
15. 9405 Առաստաղի էլ. լուսատուներ՝ լրակազմով (լամպերով, կախիչներով, ամրակային դետալներով) կգ 163 1 668 500
16. 7216 Մետաղական պրոֆիլներ՝ կախիչներով (հակակարկտային կայանի լուսավորման համակարգի համար) կգ 416 4 570 350
17. 7608 Խողովակներ ալյումինի համաձուլվածքից կգ 63 4 586 400
18. 3917 Պլ. խողովակների կցամասեր պոլիմերային նյութերից կգ 12 745 000
19. 7308 Մետաղական կոնստրուկցիա՝ թելի դատարկ կոճերի պահպանման համակարգ կգ 620 49 015 600
20. 7315 Մետաղական շղթաներ կգ 59 6 792 000
21. 7315 Մետաղական շղթաներ կգ 78 10 754 000
22. 7326 Մետաղական կոճեր կգ 163 38 488 000
23. 7312 Ոլորված մետաղալար՝ առանց պատվածքի կգ 10217 9 622 000
Ընդամենը 229,176,850
(հավելվածը լրաց., փոփ. 06.02.19 N 70-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան