ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2019 թ. թիվ 06-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 06-Ն որոշման
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի միավորը Հաշվետու ամսվա ծավալը Հաշվետու տարվա սկզբից
Ա Բ Գ 1 2
Առաքվել են բեռներ, ընդամենը 110 հազար տոննա X
որից` Հանքային շինարարական նյութեր 110.1 “-“ X
Ցեմենտ 110.2 “-“ X
Քարածուխ 110.3 “-“ X
Կոքս 110.4 “-“ X
Նավթ և նավթամթերք 110.5 “-“ X
Հանքաքար գունավոր մետաղներ 110.6 “- “ X
Սև մետաղներ 110.7 “-“ X
Սև մետաղների ջարդոն 110.8 “-“ X
Քիմիական և հանքային պարարտանյութեր 110.9 “-“ X
Անտառային բեռներ 110.10 “-“ X
Հացահատիկ և աղացվող մթերքներ 110.11 “-“ X
Ներկրվել են բեռներ, ընդամենը 115 հազար տոննա X
որից` Հանքային շինարարական նյութեր 115.1 ”-” X
Ցեմենտ 115.2 ”-” X
Քարածուխ 115.3 ”-” X
Կոքս 115.4 ”-” X
Նավթ և նավթամթերք 115.5 ”-” X
Հանքաքար գունավոր մետաղներ 115.6 ”-” X
Սև մետաղներ 115.7 ”-” X
Սև մետաղների ջարդոն 115.8 ”-” X
Քիմիական և հանքային պարարտանյութեր 115.9 ”-” X
Անտառային բեռներ 115.10 ”-” X
Հացահատիկ և աղացվող մթերքներ 115.11 ”-” X
Ներհանրապետական փոխադրումներ 120 հազար տոննա X
Բեռնաշրջանառություն 125 հազար տոննա-կմ X
Վագոնի պտույտը 130 օր
Վագոնների միջին օրական բեռնումը 135 վագոն
Վագոնների միջին օրական բեռնաթափումը 140 “-“
Փոխադրվել են ուղևորներ 145 հազար ուղևոր X
այդ թվում` մեկնել են 145.1 “-” X
ժամանել են
145.2 “-” X
Ուղևորաշրջանառություն 150 հազար ուղևոր-կմ X
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 155 հազար դրամ X
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 160 “-” X
Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 165 “-” X
Ղեկավար ___________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 06-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
6. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից՝ դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
7. 110.1–110.11 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
8. «Ներկրվել են բեռներ» (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
9. 115.1-115.11 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
10. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
11. «Բեռնաշրջանառություն» (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
12. «Վագոնի պտույտ» (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:
13. «Վագոնների միջին օրական բեռնում» (տող 135) և «բեռնաթափում» (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
14. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
15. «Ուղևորաշրջանառություն» (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
16. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
17. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
18. «Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն: