ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2019 թ. թիվ 11-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 187-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝ «Գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև 1-հրատարակություն (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ «Գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև 1-հրատարակություն (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Ամփոփ հաշվետվություն գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև թիվ 1-հրատարակություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 187-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 11-Ն որոշման
1. Անվանումների քանակն ըստ թեմատիկ խմբերի
Տողի համարը Թեմատիկ խմբեր Անվանումների ընդհանուր քանակը (առաջին հրատարակությունների և վերահրատարակությունների) այդ թվում` առաջին հրատարակությունների
գրքեր բրոշյուրներ ընդամենը (3+4) գրքեր բրոշյուրներ ընդամենը (6+7)
1 2 3 4 5 6 7 8
101 Ընդհանուր
102 Փիլիսոփայություն
103 Կրոն, աստվածաբանություն
104 Սոցիալական գիտություններ
Սոցիոլոգիա, վիճակագրություն
105 Քաղաքականություն, էկոնոմիկա
106 Իրավունք, կառավարման պետական օրգաններ, սոցիալական ապահովում և ապահովագրում
107 Ռազմական արվեստ և գիտություն
108 Կրթություն, մանկավարժություն, հանգիստ
109 Առևտուր, կապ, տրանսպորտ, տուրիզմ
110 Ազգագրություն, մարդաբանություն (սովորություններ, ավանդույթներ, բարքեր, ֆոլկլոր)
111
Բանասիրական
Բանասիրություն, լեզուներ, լեզվաբանություն
112 Ֆունդամենտալ գիտություններ
Մաթեմատիկա
113 Բնական գիտություններ
114 Կիրառական գիտություններ
Բժշկական գիտություններ, առողջապահություն
115 Ճարտարագիտական գիտություններ, տեխնիկա, արդյունաբերություն, արհեստներ
116 Գյուղատնտեսություն, անտառապահություն, անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն
117 Կառավարում, կազմակերպում
118 Տնավարություն
119 Արվեստ և հանգիստ
Տեղանքի, քաղաքային և գյուղական պլանավորում, ճարտարապետություն
120 Պլաստիկական և գրաֆիկական արվեստ, լուսանկարչություն
121 Երաժշտություն, բեմական արվեստ, թատրոն, կինո
122 Խաղեր, սպորտ
123 Գրականություն
Գրականության պատմություն և գրաքննադատություն
124 Գրական ստեղծագործություններ
125 Պատմություն, աշխարհագրություն
Աշխարհագրություն
126 Պատմություն, կենսագրություններ
127 Ընդամենը
128 Ընդհանուր հրատարակված գրքերից`
դպրոցական դասագրքեր
129 մանկական գրականություն
130 պաշտոնական հրապարակումներ
2. Գրքերի և բրոշյուրների քանակն ու տպաքանակն ըստ հրատարակության լեզվի
Տողի համարը Հրատարակություններն
ըստ լեզուների Գրքերի և բրոշյուրների
քանակը տպաքանակը, հազար օրինակ
1 2 3 4
201 Հայերեն
202 Ռուսերեն
203 Անգլերեն
204 Երկլեզու
205 Եռալեզու
206 Այլ
207 Ընդամենը
3. Հրատարակված գրքերի և բրոշյուրների օրինակների քանակն ըստ թեմատիկ խմբերի
(վերահրատարակությունները մտնում են օրինակների քանակի մեջ)
Տողի համարը Թեմատիկ խմբեր Օրինակների ընդհանուր քանակը
/հազար օրինակ/ այդ թվում` առաջին հրատարակությունների
գրքեր բրոշյուրներ ընդամենը (3+4) գրքեր բրոշյուրներ ընդամենը (6+7)
1 2 3 4 5 6 7 8
301 Ընդհանուր
302 Փիլիսոփայություն
303 Կրոն, աստվածաբանություն
304 Սոցիալական գիտություններ
Սոցիոլոգիա, վիճակագրություն
305 Քաղաքականություն, էկոնոմիկա
306 Իրավունք, կառավարման պետական օրգաններ, սոցիալական ապահովում և ապահովագրում
307 Ռազմական արվեստ և գիտություն
308 Կրթություն, մանկավարժություն, հանգիստ
309 Առևտուր, կապ, տրանսպորտ, տուրիզմ
310 Ազգագրություն, մարդաբանություն (սովորություններ, ավանդույթներ, բարքեր, ֆոլկլոր)
311
Բանասիրական
Բանասիրություն, լեզուներ, լեզվաբանություն
312
Ֆունդամենտալ գիտություններ
Մաթեմատիկա
313 Բնական գիտություններ
314 Կիրառական գիտություններ
Բժշկական գիտություններ, առողջապահություն
315 Ճարտարագիտական գիտություններ, տեխնիկա, արդյունաբերություն, արհեստներ
316 Գյուղատնտեսություն, անտառապահություն, անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն
317 Կառավարում, կազմակերպում
318 Տնավարություն
319 Արվեստ և հանգիստ
Տեղանքի, քաղաքային և գյուղական պլանավորում, ճարտարապետություն
320 Պլաստիկական և գրաֆիկական արվեստ, լուսանկարչություն
321 Երաժշտություն, բեմական արվեստ, թատրոն, կինո
322 Խաղեր, սպորտ
323 Գրականություն
Գրականության պատմություն և գրաքննադատություն
324 Գրական ստեղծագործություններ
325 Պատմություն, աշխարհագրություն
Աշխարհագրություն
326 Պատմություն, կենսագրություններ
327 Ընդամենը
328 Ընդհանուր հրատարակված գրքերից`
դպրոցական դասագրքեր
329 մանկական գրականություն
330 պաշտոնական հրապարակումներ
Ղեկավար` ___________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` ___________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 11-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև 1-հրատարակություն վիճակագրական տարեկան հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են հրատարակչությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մարտի 1-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԵՐԻ
6. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների անվանումների քանակներն ըստ թեմատիկ խմբերի լրացվում են համապատասխանաբար սյունակներ 3-4-ում, դրանցից առաջին հրատարակությունների անվանումների քանակները` սյունակներ 6-7-ում:
7. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների ընդհանուր անվանումների քանակները լրացվում են տող 127-ում, որից առանձնացվում են դպրոցական դասագրքերի (տող 128), մանկական գրականության (տող 129) և պաշտոնական հրապարակումների (տող 130) անվանումների քանակները:
III. ԳՐՔԵՐԻ ԵՎ ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՏՊԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ
8. Հրատարակված գրքերի և բրոշյուրների քանակն ըստ լեզուների լրացվում է սյունակ 3-ում:
9. Հրատարակված գրքերի և բրոշյուրների տպաքանակն ըստ լեզուների լրացվում է սյունակ 4-ում:
IV. ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐԻ ԵՎ ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԵՐԻ
10. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների օրինակների քանակներն ըստ թեմատիկ խմբերի լրացվում են համապատասխանաբար սյունակներ 3-4-ում, դրանցից առաջին հրատարակությունների օրինակների քանակները` սյունակներ 6-7-ում:
11. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների ընդհանուր օրինակների քանակները լրացվում են տող 327-ում, որից առանձնացվում են դպրոցական դասագրքերի (տող 328), մանկական գրականության (տող 329) և պաշտոնական հրապարակումների (տող 330) օրինակների քանակները: