ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 փետրվարի 2019 թ.
ք. Երևան թիվ 10-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՌԱԶՆԵՏԿՈՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՌԱԶՆԵՏԿՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2018 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց. 1. Բավարարել «ՌԱԶՆԵՏԿՈՄ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա: 2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԱԶՆԵՏԿՈՄ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան
19 փետրվարի 2019 թ.
ք. Երևան
Հավելված
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի 2019 թ.
փետրվարի 19-ի թիվ 10-Ա որոշման
1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)
2. «Շողակաթ» («ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):