Հոդված 2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ հաշվարկվող գումարը
Հոդված 2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ հաշվարկվող գումարը
(վերնագիրը խմբ. 06.12.17 ՀՕ-249-Ն)
1. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար (այսուհետ՝ օրենքով սահմանված վճար):
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-274-Ն, 29.04.09 ՀՕ-100-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-249-Ն)