Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-05-28-ից մինչև 2017-12-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-12-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 2. Պարտադիր վճարների դրույքաչափերը

գործել է մինչև 2017-12-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Պարտադիր վճարների դրույքաչափերը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.

1. Պարտադիր զինվորական ծառայություն

չանցած և 27 տարին լրացած զինապարտ

քաղաքացիները նվազագույն աշխատավարձի

100-ապատիկի չափով

2. Պարտադիր զինվորական ծառայություն

չանցած և հետագայում պարտադիր զինվորական

ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած

զինապարտ այն քաղաքացին`

1) ով հանրապետական զորակոչային

հանձնաժողովի կողմից առողջական վիճակի

պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ

պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից նվազագույն աշխատավարձի

30-ապատիկի չափով

2) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել

(զոհվել) է Հայաստանի Հանրապետության

պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում

և այլ զորքերում ծառայողական պարտականություններ

կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի

միակ արու զավակն է՝ անկախ 27 տարին լրանալու հանգամանքից 0

3) ով ունի գիտական աստիճան (գիտության

թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է

մասնագիտական, գիտական կամ

մանկավարժական գործունեությամբ նվազագույն աշխատավարձի

50-ապատիկի չափով

3. (կետն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-100-Ն)

4. Պարտադիր զինվորական ծառայություն

չանցած և հետագայում պարտադիր զինվորական

ծառայությունից ուսումը շարունակելու համար

տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի

50-ապատիկի չափով

5. Պարտադիր զինվորական ծառայություն

չանցած և հետագայում ընտանեկան դրության

բերմամբ տարկետման իրավունք ստանալու հիմք

ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն նվազագույն աշխատավարձի

30-ապատիկի չափով

1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ

անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

համարվող աշխատունակ, պարտադիր

զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ

զավակ (անաշխատունակ ծնողներ են`

- ծերության կենսաթոշակի իրավունք տվող

տարիքի հասած հայրը և մայրը,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ

հայրը և մայրը,

- դատարանի վճռով անգործունակ ճանաչված

հայրը և մայրը)

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու երեխա.

4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.

6) երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.

7) օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք

6. Պարտադիր զինվորական ծառայություն

չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ

առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները`

անկախ 27 տարին լրանալու հանգամանքից 0

7. Պարտադիր զինվորական ծառայություն

չանցած և հետագայում պարտադիր զինվորական

ծառայությունից առողջական վիճակի պատճառով

տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք

բերած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի

30-ապատիկի չափով

8. (կետն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-100-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-100-Ն)

10. (կետը հանվել է 24.10.05 ՀՕ-201-Ն)

Սույն օրենքով նախատեսված դեպքերում վճար մուծած քաղաքացիներին տարկետում տրվում է մինչև նրանց 27 տարեկան դառնալը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաները յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով վճար, իսկ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և մինչև 35 տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած պահեստազորի սպաները՝ մինչև ազատման կամ տարկետման իրավունք ձեռք բերելը յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով վճար։

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-274-Ն, 29.04.09 ՀՕ-100-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։